«Մենք պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ»,- այա մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է սովորել՝ ինչ է նշանակում պետություն զարգացնել, պետություն պահպանել և պետություն՝ ընդհանրապես․
«Պետք է քաղաքական արձանագրումներ անել՝ առերեսվելու իրականության հետ։ Հարգելի մեր գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ. մենք պետք է արձանագրենք, որ պետք է սովորենք դպրոց կառուցել, սովորենք դպրոց ունենալ, դպրոց պահպանել, առողջապահական հիմնարկ կառուցել, ճանապարհ կառուցել»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ փաստն այն է, որ այսօր այդ ամենը չգիտենք ու ամեն օր առերեսվում ենք դրա հետ.
«Էն ժամանակ մեզ թվում էր՝ փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, բայց հիմա փող ունենք՝ չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով դպրոց, առողջապահական հիմնարկ և, առհասարակ, որևէ բան կառուցել»։
Ըստ նրա՝ երբ մարդիկ կենտրոնանում են կառուցելու վրա, այդ ժամանակ թերություններն ի հայտ են գալիս։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հարց է տվել, թե ումից պետք է սովորեն.
«Իմ կարծիքով՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից, մրցակիցներից, որոնք ավելի գրագետ են, ուժեղ, աշխատում են ավելի բարդ շրջանում»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…