ՄԱԿ-ի Գերագույն դատարանը միջանկյալ որոշում է կայացրել պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Հարավայի Աֆրիկայի Հանրապետության հայցով Իսրայելի դեմ: Հաագայի դատարանը պարտավորեցրել է հրեական պետությանը ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է վերոնշյալին։
Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է նա:
«Այն մեղադրանքը, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ, ոչ միայն սուտ է, այլև վրդովեցնող է, և դա քննարկելու դատարանի որոշումը խայտառակություն է, որը կփոխանցվի սերունդներին»,- Իսրայելի վարչապետի խոսքն է մեջբերել «REX» լրատվական գործակալությունը։
«Մենք կշարունակենք ամեն ինչ անել մեզ և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ պահպանելով միջազգային իրավունքը», — ընդգծել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը նշել է՝ ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն էլ ինքնապաշտպանության հիմնական իրավունք ունի ։
«Հաագայի դատարանն արդարացիորեն մերժել է մեզ այդ իրավունքից զրկելու պահանջը»,- ասել է վարչապետը:
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…