Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ըստ «Արմենպրես»-ի` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման մարդասիրական հարցերին:
Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռական ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես ՝ 2020 թվականի աշնանը, ներկայումս ևս շարունակում է ներդրում ունենալ։
«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը», – ասել է Զախարովան։
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…