Լրահոս 24/7

Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի,  ԿԳՄՍ նախարարության  և ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի և համագործակցության շնորհիվ»,-ասել է Կոստանդյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տևական  և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ, ընդգծել է, որ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում և աշխարհով մեկ մեծ  շուքով նշվեց:

«Ուզում եմ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների, գրադարանների և արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պահպանմանն ու տարածմանը»,- ասել է Կոստանյանը:

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago