Լրահոս 24/7

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել իրանցի խորհրդականների շտաբին

Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության «Ղոդսի ուժերի» իրանցի խորհրդականների շտաբը հարձակման է ենթարկվել, հաղորդել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Al Hadath պարբերականին։

Ռազմական օբյեկտին երեք հրթիռային հարված են հասցրել իսրայելական ուժերը։ Հարձակման է ենթարկվել նաև Դամասկոսից հարավ գտնվող «Հեզբոլլահ» խմբավորման շտաբը։ Հարվածների հետևանքով, ըստ Al Hadath-ի, կա 6 զոհ։  

Սիրիական Sham FM ռադիոկայանը հաղորդել է մայրաքաղաքի ծայրամասում պայթյունների մասին՝ նշելով, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել թշնամու թիրախների վրա Դամասկոսի երկնքում։ Ավիահարձակման հետևանքների մասին մանրամասներ հայտնի չեն։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

10 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago