Լրահոս 24/7

ԵՄ-ում համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները հունվարի 29-ին համաձայնել են Եվրահանձնաժողովի առաջարկին, ըստ որի ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործվելու են Ուկրաինային օգնելու համար: Այդ մասին հաղորդել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը:

«ԵՄ դեսպանները հենց նոր սկզբունքորեն համաձայնեցին սառեցված ակտիվների հետ կապված անսպասելի շահույթների օգտագործման առաջարկին՝ Ուկրաինայի վերակառուցմանն աջակցելու համար», – գրել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը X սոցիալական հարթակում։

Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի արգելափակված ռուսական ակտիվներ գտնվում են ԵՄ-ում, ընդ որում զգալի մասը՝ Բելգիայում։

2022 թ. մարտին ԵՄ-ն որոշում է ընդունել սառեցնել ռուսական ակտիվները Եվրամիության երկրներում՝ պայմանավորված Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով։

2023 թ. հոկտեմբերին Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ 1,7 միլիարդ եվրոյի հիմնադրամ կստեղծեն Ուկրաինայի համար՝ ՌԴ ակտիվներից ստացված եկամուտների հարկման հաշվին։

Թիվ 1

Recent Posts

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

4 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

19 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

30 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

47 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

2 hours ago