Լրահոս 24/7

Ալիեւը «կրակից շագանակներ է հանում» ու՞մ ձեռքով

Չգիտեմ՝ քաղաքագիտական նոու-հաուն, որ առաջին պատերազմում մենք հաղթեցինք եւ պահանջատեր էինք, երկրորդում պարտվել ենք՝ Ադրբեջանն է պահանջատեր, ո՞վ է շրջանառության դրել կամ դնում, ու՞մ է պատկանում դրա հեղինակային իրավունքը, բայց այն ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական առումով չափազանց վտանգավոր է:

Նույնիսկ այսպես կոչված «ոչմիթիզականությունը» Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջատիրություն չէ, այլ՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի տարածքային հավակնությունները զսպելու դիրքորոշում: Սխալ է ասել, թե պատերազմում պարտվեցինք, Ադրբեջանն սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները ձեւակերպված են «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով, որ ընդունվել է 1991թ. հոկտեմբերի 18-ին:

Ադրբեջանի պետական եւ ազգային պատկերացումն է, որ 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ տարածքն այն է, ինչ Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւը քարտեզով ներկայացրել է Փարիզի խաղաղության խորհրդաժողովին եւ կազմում է 120 հազար քառակուսի կիլոմետր: Սա է գաղտնագրված Ադրբեջանի 1995թ. սահմանադրության նախաբանում: Պետք է կարողանալ ճիշտ կարդալ, հասկանալ դիվանագիտական խոսքը:

Երբ Ադրբեջանից ակնարկում են, որ Հայաստանի սահմանադրության նախաբանը «խաղաղության պայմանագրի խոչընդոտ է»՝ պարզ ասում են, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Ալիեւը լիազորված չէ ճանաչել Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր ընդգրկող տարածքի ամբողջականությունը, դրա նկատմամբ Երեւանի լիարժեք սուվերենությունը:

Դիսկուրսը, որ մեկնարկել եւ ծավալվում է Հայաստանում, թե Փաշինյանը «ԼՂ ճանաչեց Ադրբեջանի կազմում» եւ դրանից ամեն ինչ սկսվեց՝ տեղեկատվա-քարոզչական խարդավանք է, որ մշակվել է այլ երկր(ներ)ի ուղեղային կենտրոններում եւ ներդրվել, հետեւողականորեն գեներացվում է մեզանում:

Լեռնային Ղարաբաղն իրավական ուժ ունեցող բոլոր փաստաթղթերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, միշտ եւ անվերապահ ճանաչվել է, ճանաչված է Ադրբեջանի մաս: Ադրբեջանին սկզբունքորեն պետք չէ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պայմանագրով ճանաչի ադրբեջանական տարածք:

Եթե նման արձանագրում արվի, ապա, ընդհակառակը, կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանապատկան չէ, Բաքուն այն գրավել եւ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով պարտադրել է, որ Հայաստանը հաշտվի իրողության հետ:

Ադրբեջանում ոչ ոք նման պայմանագիր չի ստորագրի, քանի որ չի ունենա երաշխիք, որ հիսուն կամ քսան-երեսուն տարի հետո իրավիճակ չի փոխվի, եւ Հայաստանը միջազգային արբիտրաժով չի վերականգնի նախաքառասունչորսօրյապատերազմական ստատուս-քվոն: Ադրբեջանի խնդիրն է՝ միջազգայնորեն լեգիտիմացնել, որ հայ-ադրբեջանական սահման չկա, պետք է գծվի: Ընդ որում՝ իր առաջարկած սկզբունքներով:

Կհասնի՞ առավելագույնին՝ գերազանց է, ո՞չ՝ առայժմ կբավարավի զորքերի առկա շփման գծի «օրինականացմամբ»: Իսկ դա նշանակում է Հայաստանը մշտապես պահել «դիպուկահար հրացանի» նշանացույցի տակ: Սա է Ադրբեջանի խնդիրը, որի դեմ Հայաստանում հրամայական է ներքաղաքական կոնսենսուսը: Հակառակ դեպում տարածաշրջանային «կրակից» Ալիեւը «մեր ձեռքով շագանակներ է հանելու»:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago