Եվրամիության անդամ երկրները երկուշաբթի օրը միաձայն համաձայնել են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման ծրագրերին միլիարդավոր եվրոներ տրամադրել Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների շահույթից։
Ըստ բելգիական աղբյուրի՝ ԵՄ 27 երկրի դեսպանները սկզբունքորեն համաձայնեցրել են այդ առաջին քայլը կյանքի կոչել։
Տեքստը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ և մշակման փուլում է։ Աղբյուրը նշում է, որ դա տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի սառեցված գումարները փոխանցել ԵՄ բյուջե, այնուհետ տրամադրել դրանք Կիևին՝ առանց ժամկետների հստակեցման։
Ֆրանսիան և Գերմանիան արդեն իսկ վերապահումներ են հայտնել այս ծրագրի վերաբերյալ, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ դա կարող է խաթարել եվրոյի նկատմամբ վստահությունը։
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Կանադան 2022 թվականին սառեցրին Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվներ:
Դրանցից մոտ 200 միլիարդ դոլարը պահվում է Եվրոպայում, հիմնականում՝ բելգիական Euroclear քլիրինգային պալատում։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…