Լրահոս 24/7

«Իրանը պաշտպանում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը». Խարազի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին  հանդիպում է ունեցել «Օրբելի» վերլուծական կենտրոնում. հայտնել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան տելեգրամյան էջը։

Նա իր ելույթում անդրադարձել է Իրան-Հայաստան պատմական և բարեկամական հարաբերություններին, դրանք ընդլայնելու Իրանի վճռականությանը։

Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի պարագայում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները, ասել է Խարազին:

Նրա հավաստմամբ՝ Իրանը վճռական է ընդլայնել Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը, և, որպես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները միացնող հանգույց, պատրաստ է իր տնտեսական և գիտական ներուժն օգտագործել տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին ծառայելու համար:

Իրանի պաշտոնյայի այցը Հայաստան հաջորդում է նրա պարբերական այցերին տարածաշրջանի երկրներ, որի նպատակն է ուսումնասիրել ԻԻՀ ռազմավարությունները:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

1 min ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

2 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

18 mins ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

19 mins ago

Վրաստանի կառավարության քայլերը փաստացի կասեցրել են անդամակցությունը ԵՄ-ին․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Եվրամիության գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարությունը Վրաստանում ստեղծված…

41 mins ago

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի…

42 mins ago