Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդին՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։
Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85 հազար ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ոչ միայն կրոնական բնույթի, նաև գիտության տարբեր ճյուղերին առնչվող տեքստեր։
Շրջայց է կազմակերպվել կենտրոնի ձեռագրապահոցներ, թվայնացման և վերականգնման բաժիններ։ Ընդգծվել է փոխադարձ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը, ինչը և կմեկնարկի կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերի ուսումնասիրությամբ. հայտնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…