Լրահոս 24/7

Սնանկության դատավորը կալանավորվել է՝ 150.000 դոլար կաշառք պահանջելու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց:

2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, ով նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:

Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք:

Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար:

2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը:2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչը անձամբ փոխանցել է դատավորին:

ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվելուց հետո դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ վերջինիս օժանդակած սնանկության գործով կառավարչին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: 30.01.2024 թվականին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և նույն օրը վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի…

30 mins ago

«Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտն է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն…

31 mins ago

«ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն». Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,…

32 mins ago

«Կշարունակենք վճռական քայլեր ձեռնարկել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով…

33 mins ago

«Կոնսենսուս չկա». ինչո՞ւ եռակողմ հանձնաժողովը նիստեր չի գումարում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի վավերցնի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև…

35 mins ago

«Քարտեզների հարցն ամենաբարդն է». Գրիգորյան

«1976թ. ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզն է, որը իրավական հիմք ունի նաև Ադրբեջանի համար, և այդ…

36 mins ago