Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան վտանգավոր է համարում մարտավարական միջուկային զենքի վերատեղակայումը բրիտանական կղզիներում, տեղեկացրել է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:
«Կուզենայի ամենաորոշակի խստությամբ զգուշացնել զերծ մնալ այդ ապակայունացնող քայլից»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գործողությունները չեն ամրապնդի Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի անվտանգությունը, ինչպեսև չեն վախեցնի Մոսկվային, այլ միայն կմեծացնեն լարվածությունն ու սպառնալիքները Եվրոպայում:
Հունվարի 26-ին բրիտանական The Telegraph-ը, հղում կատարելով Պենտագոնի փաստաթղթերին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջին 15 տարիներին առաջին անգամ նախատեսում է միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում՝ «Ռուսաստանից աճող սպառնալիքի պատճառով»: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը Սաֆոլկի կոմսությունում գտնվող Լեյքենհիթ ավիաբազայի մասին է։ Նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է այնտեղ տեղակայել մարտագլխիկներ, որոնք Հիրոսիմայի վրա նետված ռումբից երեք անգամ հզոր են:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…