ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ այդ ցուցանիշների` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: Ընդ որում՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 9.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 19.8 տոկոս:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-դեկտեմբերին 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 783 214.8 մլն դրամ, իսկ դեկտեմբերին 20 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, 2023-ի նոյեմբերի համեմատ էլ՝ 11.6 տոկոսով:
2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0.3 տոկոսով՝ կազմելով 948 040.1 մլն դրամ:
Շինարարության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 14.8 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը՝ կազմելով 619 մլրդ 686 մլն դրամ: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 11.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 70.1 տոկոս:
Ներքին առևտրի շրջանառությունը 2023-ին 25.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից՝ կազմելով 5 492 384.2 մլն դրամ: Դեկտեմբերին` 35.9 տոկոսով գերազանցել է 2022-ի նույն ամսվա ցուցանիշը, իսկ 2023-ի նոյեմբերի ցուցանիշը գերազանցվել է 25.7 տոկոսով:
2023-ին մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) 10.3 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 3 025 912.2 մլն դրամ: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 3.4, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 10 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը մեկ տարում աճել է 2 տոկոսով: Դեկտեմբերին` 0.6 տոկոսով ցածր է եղել 2022-ի նույն ամսվա ցուցանիշից, սակայն 0.9 տոկոսով բարձր էր, քան նոյեմբերին:
2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 1.5 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից:
2023-ին Հայաստանում արտադրվել է 8 845.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը 12 տոկոսով գերազանցել է նոյեմբերի ցուցանիշը: 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները, որոնք համադրելի չեն նախորդ տարվա նույնանուն ցուցանիշների հետ: Ըստ այդմ, 1 տարվա կտրվածքով համեմատություն չի ներկայացվել:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14.6 տոկոսով: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 7.8, իսկ այս տարվա նոյեմբերինը՝ 21.6 տոկոսով:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…