Լրահոս 24/7

Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքին

Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների գնդակոծման, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

ԻՊԲ-ն նաև տեղեկացրել է, որ հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի վայրերի՝ ի պատասխան այնտեղից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա հարձակման։

Գոլանի բարձունքները, որ 1944 թ. պատկանում էին Սիրիային, 1967 թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում անցան Իսրայելի վերահսկողության ներքո։ 1981 թ. Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց, որը միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ. դեկտեմբերի 17-ի 497 բանաձևով բռնակցումն անվավեր է ճանաչվել։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

6 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

7 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

7 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

7 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

8 hours ago