Ըստ Վիճակագրական կոմիտեի հաղորդագրության` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի՝ միանգամից 46 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը, իսկ դեկտեմբերին 72 տոկոսով բարձր է եղել 2022-ի նույն ամսվա և 17.7 տոկոսով՝ 2023-ի նոյեմբերի ցուցանիշից:
Արտահանման ծավալը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով՝ հասնելով շուրջ 8. 415 մլրդ դոլարի: Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 2.4 անգամ, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ աճել է 27 տոկոսով:
2023-ին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 12.308 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 40.2 տոկոսով: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 33.2, իսկ 2023-ի նոյեմբերի՝ 9.2 տոկոս:
2023-ի հունվար-դեկտեմբերին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 392.48 դրամի հաշվարկով:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…