Լեհաստանի նորանշանակ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Բեռլին կատարած այցի ընթացքում դարձյալ բարձրաձայնել է ֆինանսական փոխհատուցման մասին, որը, նրա խոսքով, Գերմանիան պարտավոր է վճարել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գործած հանցագործությունների դիմաց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ի ռուսական ծառայության հաղորդումը։
«Այն, ինչ Գերմանիան Լեհաստանի հետ արել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, եղել է ահավոր և դաժան: Այդ իսկ պատճառով օգտակար կլինի, եթե Դաշնային Գերմանիան ստեղծագործական լուծում գտնի` արտահայտելով իր զղջումը: Եվ անցյալի էթիկական այդ վերաիմաստավորման արդյունքը հետո պետք է լինի ֆինանսական փոխհատուցման վճարումը», – ասել է լեհ դիվանագետն իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ բանակցություններից հետո Welt TV-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, Սիկորսկին ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես Եվրոպայի մյուս ժողովրդավարական երկրները, Լեհաստանի դաշնակիցն է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…