Լրահոս 24/7

ՌԴ-ի կարծիքով` ՆԱՏՕ-ի հետ մերձենալիս ՀՀ-ն պետք է հաշվի առնի իր երկարաժամկետ շահերը

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովային խնդրել են մեկնաբանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն միտքը, որ Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։

«Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, ապա պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր, և ինչ հետևանքներ կունենա: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձեցումը շատ երկրների համար՝ հակամարտություններում ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, ուրիշի պլանավորումներին կամքի ենթարկեցում՝ բառի բոլոր իմաստներով ու բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայություն», – ասել է Զախարովան։

Պաշտոնյան նշել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պետք է վերլուծեն իրենց ազգային շահերը, բացեն քարտեզը և տեսնեն, թե «ո՛ր տարածաշրջանում և ինչ հարևանների միջև» են գտնվում։

Ըստ Զախարովայի` ինքնիշխան երկրները կարող են սեփական որոշումներ կայացնել, թե ում հետ են ցանկանում մերձենալ, սակայն պետք է հաշվի առնել՝ արդյոք դա ենթադրում է տարածաշրջանի երկրների, հարևանների հետ հարաբերությունների խզում։

«Հարկավոր է այս ամենը վերլուծել և հասկանալ, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, որն է ձեռնտու, որն է կարճաժամկետ օգուտ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, և հիմնվել սրա վրա, ոչ թե խոստումների», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի համոզմամբ՝ «արևմուտքում բոլորին խոստանում են»  ինչ-որ բաներ, սակայն այդ խոստումները «երբեք չեն իրագործվում»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

3 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

3 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

4 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

4 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

4 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

5 hours ago