Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման. տարվա ամիսներից կախված՝ տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելել դրանց շահագործումը:
Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակային պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազի անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:
Նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։
Ըստ հիմնավորման՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը և տեղումների քանակը։
Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին էլ կարգելվի ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկությունը. ըստ հիմնավորման՝ արգելքը նպատակ ունի բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովելու ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող լրացումների ընդունումը կնպաստի անբարենպաստ եղանակային պայմաններում երթևեկության անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և (կամ) վիրավորների քանակի նվազեցմանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…