Լրահոս 24/7

Լավագույն տղերքը հեռանու՞մ են

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Միացյալ Նահանգներում են, հանդիպումներ են ունենում տեղի հայկական կառույցների եւ հոգեւորական շրջանակների հետ: Նախապատերազմական Արցախը մի քանի երկրներում ուներ մշտական ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում:

Նրանք շարունակում են մնալ լիազորությունների մե՞ջ, թե հե՞տ են կանչվել: Այդ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում ընտանյոք հանդերձ ապրել են պետական բյուջեի հաշվին: Անցած սեպտեմբերի վերջին Գերմանիայում Արցախի ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառումով ծանուցեց, որ դադարեցնելում է գործունեությունը, բայց հայրենիք չի վերադառնա, կմնա եւ կփորձի կարողություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին: Որքան էլ արտառոց, այս գրառումն, այնուամենայնիվ, գնահատելի է, որովհետեւ անկեղծ է: Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում Արցախի ներկայացուցիչներից որեւէ տեղեկություն չկա: Մամուլում կցկտուր տեղեկություններ են տարածվում Արցախի այս կամ այն նախկին պաշտոնյայի՝ Հայաստանից արտագաղթելու մտադրության մասին: Մարդն, իհարկե, ազատ է կեցավայր եւ նոր քաղաքացիություն ընտրելու հարցում:

Այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրելի է: Բայց ինչու՞ են տպավորություն ստեղծում, թե այսօր Միացյալ Նահանգներ, վաղը Ֆրանսիա կամ Գերմանիա են մեկնում, որպեսզի պաշտպանեն Արցախի ժողովրդի իրավունքները: Նախապատերազմական ավելի քան երկու տասնամյակներին Արցախի նախագահը, խորհրդարանի խոսնակը, արտաքին գործերի նախարարը նման այցելություններ մի քանի անգամ են ունեցել: Արդյու՞նքը, ի՞նչ է տվել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպած, ասենք՝ Արցախի ԱԺ նախագահի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի մի քանի պատգամավորների հետ կամ նրանց փոխադարձ այցը: Գործնականում՝ ոչինչ:

Արցախի նախկին պետնախարարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ամերիկյան հանդիպումներն ի՞նչ են տալու: Առավելագույնը մի կոնգրեսականի անունից կարող է հայտարարություն հնչել: Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել: Դա լոբբիստական աշխատանքի արդյունք չէ: Փարիզն իր խնդիրներն ունի եւ փորձում է ապահովել Հարավային Կովկասում իր ներկայությունը: Եթե նման անհրաժեշտություն ծագի, բանաձեւ ընդունելու է նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, բացառված չէ՝ նաեւ Ռուսաստանի պետդուման կամ որեւէ այլ երկրի խորհրդարան: 2022-ի աշնանն Արտակ Բեգլարյանը հնարավորություն ուներ հանրությանը ներկայացնել իր հրաժարականի խորքային շարժառիթները:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում փայլուն է կատարել պարտականությունները, դրսեւորել շատ բարձր գնահատելի կեցվածք: Իր առաքելությունը նա կատարել է եւ իրավիճակի համար քաղաքական որեւէ պատասխանատվություն չի կրում: Բայց ինչու՞ է գայթակղության տրվում: Արցախի էլիտան ինչու՞ է ընտրել տրորված ճանապարհը: Չէ՞ որ հայկական լոբբիի հնարավորությունները պարզ են: Մի՞թե դա ճանապարհ է, որ լավագույն տղերքի հեռանալու համար է կրկնվում:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

3 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

3 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

4 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

4 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

4 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

5 hours ago