Լրահոս 24/7

Հայաստանում առաջին լիազորված տնտեսական օպերատորն արդեն կա. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան»-ին է հանձնել Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։

Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի, միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ։

ՊԵԿ նախագահը, շնորհավորելով ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին, նշել է, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում, ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները ևս կանցնեն այս ճանապարհով՝ գիտակցելով ու կարևորելով օրինապահ հարկ վճարող լինելը։

«Երևանի կոնյակի գործարան»-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին՝ Պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի Հանրապետություն-գործարար համայնք գործընթացներում շարունակական բարեփոխումների համար։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների և պահանջների:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

21 minutes ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

36 minutes ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

52 minutes ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

1 hour ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

2 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

2 hours ago