Լրահոս 24/7

180 էլեկտրոնային հայցադիմում՝ 1 օրում. Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է.

«2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տանից դուրս գալու: Բացառություն է կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

Առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները:

Ֆիզիկական անձանց համար պարտադիր օգտվելու պահանջը կգործի այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է գործողություն և հետո դատարանին չի ներկայացրել դիմում՝ համակարգն օգտագործելու անհնարինության մասին:

Այս բարեփոխման առավելություններն են.

1. Էլեկտրոնային համակարգում նոր փաստաթղթի տեղադրման դեպքում, համակարգն օգտագործողն անմիջապես տեղեկացվելու է իր մուտքագրած հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով։

2. Դատական նիստերն այլևս անհարկի չեն հետաձգվի. Համակարգը դատավորին թույլ կտա էլեկտրոնային օրացույցով տեսնել կողմերի զբաղվածությունը:

3. Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով:

4. Ապացույցների ներկայացման ընթացակարգը ևս էլեկտրոնային է։ Իրեղեն ապացույցի ներկայացման համար համակարգ կներբեռնվի դրա լուսանկարը կամ տեսագրությունը։ Այն դատարան կներկայացվի ըստ պահանջի։ Համակարգը բացառում է դատարան ներկայացված փաստաթղթերը փոփոխելու կամ միջամտության որևէ հնարավորություն:

5. Դատավարական փաստաթղթերը կհամարվեն ստորագրված, իսկ դատարանի պարագայում նաև կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ։ Ստուգվելու է էլեկտրոնային ստորագրության վավերականությունն ու իսկությունը:

Փետրվարի 1-ին համակարգի միջոցով արդեն ներկայացվել է 182 հայցադիմում:

Համակարգի միջոցով դատավորին մակագրվել է 6 հայցադիմում, որից 3-ը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարան, 1-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Տավուշի մարզի, 1-ը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարաններ»:

Թիվ 1

Recent Posts

19 պարեկի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…

6 minutes ago

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

27 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

45 minutes ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

57 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

1 hour ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

1 hour ago