Լրահոս 24/7

Իրանը նվազեցրել է բարձր հարստացված ուրանի արտադրության տեմպերը. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ Իրանն զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը։ Այդ մասին նա հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում։

Գրոսիի խոսքով` բարձր հարստացված ուրանի արտադրության կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, սկսել է նվազել:

Սակայն, ինչպես պնդում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 % հարստացված ուրանի կուտակումը, որը հետագա հարստացման դեպքում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։«Դիտվում է որոշ դանդաղում: Նրանք դեռ համալրում են պաշարները, բայց արդեն ավելի դանդաղ», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Պարբերականի տվյալներով՝ Թեհրանն այդ գործողությունները ձեռնարկել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերի շրջանակներում։

Դեկտեմբերի 26-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հաղորդել էր, որ Իրանն ուրանի` մինչև 60 % հարստացման տեմերն ամսական 3 կիլոգրամից հասցրել է մինչև 9 կիլոգրամի:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը, հայտնել էր, որ Իրանն ունի բավականաչափ քանակությամբ մինչև 60 % հարստացված ուրան, որը հետագա հարստացման դեպքում բավական կլինի երեք ատոմային ռումբի ստեղծման համար։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հերքել է այդ հետևությունները։

ՄԱԳԱՏԷ-ի դասակարգման համաձայն՝ զենքի արտադրության համար ուրանն անհրաժեշտ է հարստացնել մինչև 90 %, իսկ միջուկային լիցք ստեղծելու համար «տեսականորեն բավական է» մոտ 42 կգ նյութը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

17 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

26 minutes ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

47 minutes ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

1 hour ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

2 hours ago