Արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները ուսումնասիրելու ու դրա շուրջ ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության փորձագետներին համախմբելու նպատակով մեկնարկել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը:
Կոնֆերանսի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը, «McKinsey & Company»-ի գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:
«Արհեստական բանականությանը իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի, այլ գրերի գյուտի հետ, այսինքն՝ շրջադարձային ազդեցություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար: Մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է: Արհեստական բանականությունը բոլոր միջազգային խորհրդատվական, գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն»,- ասաց ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը:
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշեց՝ պետք է մտածել, թե ինչպես ներդնել արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության, թվայնացման, տեղեկատվական գիտության ոլորտում: Այդ առումով նա կարևորեց համաժողովը, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որոնք են դրան հասնելու արդյունավետ ճանապարհները:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ արհեստական բանականությունը շատ մոտ ապագայում մեծ փոփոխություններ է անելու աշխարհում, և այն ընկերությունները և պետությունները, որոնք չեն սովորի օգտագործել արհեստական բանականության բոլոր դրական հնարավորությունները, կարող են հայտնվել շատ խորը ճգնաժամի և հետամնացության մեջ:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ առանձնացրեց՝ ոլորտում հաջողությունների հասնելու միակ գրավականը բիզնեսի, կառավարության, ակադեմիական աշխարհի, հասարակական և խորհրդատվական կազմակերպությունների համատեղ աշխատանքի մեջ է:
Կոնֆերանսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի կենտրոնական բանկը, «Հայաստանի իրավագիտություն» հիմնադրամը, Skill Event Marketing company-ն:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…