Պետական եկամուտների կոմիտեն անցկացրել է միջազգային KPI համակարգի (կատարողականի գնահատման համակարգ) ներդրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։ Հրավիրված դասախոսները մաքսային և հարկային ծառայության ղեկավար անձնակազմերին ներկայացրել են համակարգի մեխանիզմները, միջազգային փորձն ու կիրառելիությունը։
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի հաղորդման` ուսումնական կենտրոնի դասախոսները համոզված են, որ նախաձեռնված նախապատրաստական աշխատանքները գոհացուցիչ արդյունք կտան։ «Արդյունավետության ցուցանիշներ (KPI)» թեմայով ուսումնական դասընթացի մասնակիցները ձեռքբերած գիտելիքները պետք է հաղորդեն աշխատակիցներին և ձևավորեն աշխատանքային միջավայրում դրանց կիրառելիությունը։
Պետական եկամուտների կոմիտեն նպատակ ունի ապահովելու աշխատանքի պատշաճ գնահատումը և աշխատակիցների հոսունության կասեցումը` վերոնշյալ համակարգի ներդրման միջոցով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…