Լրահոս 24/7

Անցկացվել է շարային ստուգատես

ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ տարվա մեկնարկային միջոցառումների շրջանակներում ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի ղեկավարությամբ Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի է ունեցել շարային ստուգատես, որին ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Ծառայության կազմակերպման, Բժշկական ապահովման վարչությունների և Հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները։

Ստուգատեսի ընթացքում ղեկավար կազմը ստուգել է ծառայողների շարային կեցվածքը, պատշաճ արտաքին տեսքը, ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, ինչպես նաև՝ ծառայողական և գործառութային պարտականությունների իմացության մակարդակը։

Հատուկ ուշադրություն է դարձվել տագնապային պայուսակների համալրվածությանը․ ստուգվեցին դրանցում առկա անհրաժեշտ իրերի առկայությունը և համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։

Ամփոփելով արդյունքները՝ տնօրենի տեղակալը հրահանգել է խստագույնս հետևել ծառայության կանոնադրական կարգի պահպանմանը, վեր է հանել թերությունները, ստորաբաժանումների ղեկավարներին տվել հստակ հանձնարարականներ՝ հրատապ ժամկետներում աշխատանքներ տանել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։

Եգոր Կարապետյանը ևս մեկ անգամ շեշտել է փրկարարական ծառայողների պատրաստվածության կարևորությունը և հորդորել բարձր պատասխանատվությամբ մոտենալ ծառայողական պարտականությունների կատարմանը։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

10 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

10 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

11 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

11 hours ago