«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024 թ.-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար, ըստ «Արմենպրես»-ի` լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ 44 մլն 138 հազար դրամ ուղղվեց մարզի 4 ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակին։ Խոսքը Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկաների, Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների մասին է։ 2023 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում իրականացվել են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 17 մլն դրամի»,- հայտնել է Մուշեղ Մուրադյանը՝ հավելելով, որ ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ էլ ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին։
«Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով «Գյումրու բժշկական կենտրոնում» և «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, «Գյումրու բժշկական կենտրոնում» փորձարարական կարգով ստեղծվել է մարզային նշանակության պրենատալ սկրինինգի ծառայություն, որի տարեկան բյուջեն կազմում է 2 մլն 242 հազար դրամ»,- ասել է մարզպետը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…