Լրահոս 24/7

ԼՂ-ում պահեստի պայթյունից տուժածների մեծ մասը արտերկրում բուժվելուց հետո վերադարձել է ՀՀ

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժվող քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մոտ երկու տասնյակ պացիենտ բուժման նպատակով մեկնել էր արտերկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Պայթյունից տուժած մեկ բուժառու ներկայում բուժում է ստանում Երևանում։

Մնացած տուժածները գտնվում են ամբուլատոր վերահսկողության տակ»,-մանրամասնեց նախարարը։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ։

Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

24 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago