Լրահոս 24/7

Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելուց հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները․

«Սահմանադրական բարեփոխումներ և փոփոխություններ պետք է իրականացվեն, և իրականացվելու են բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք սահմանադիրներ չեք։ Սահմանադիրը ժողովուրդն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա ասել է.

«Նոր սահմանադրությունը նշանակում է նոր ամբողջական ընթացակարգ։

Բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի՝ նոր թե փոփոխված, պահպանվում են ցանկացած սահմանադրության տեքստում, որովհետև համարվում են ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

3 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

4 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

5 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

21 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

1 day ago