Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»:
Փոփոխությունների մասին հաղորդագրությունը տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ըստ նոր փոփոխությունների՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝
3-րդ՝ ծրագրային խմբի մարզաձևերի ֆեդերացիաները մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն մարզաձևի 2024 թվականի ծրագրային փաթեթը, որը կներառի ինչպես միջոցառումների օրացուցային պլանը, այնպես էլ նախահաշիվները:
Ֆինանսական աջակցություն հատկացվում է այն ֆեդերացիաներին, որոնք միջազգային պաշտոնական միջոցառումներում (օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, շախմատային համաշխարհային օլիմպիադա, համաշխարհային ուսանողական խաղեր, պատանեկան օլիմպիական խաղեր և այլն) նվաճել են բարձր արդյունքներ, և (կամ) ապահովված են բարձր որակավորում ունեցող մարզիչներով, և (կամ) ունեն մարզաձևի զարգացման համար համապատասխան մարզաբազաներ, և (կամ) մարզական ավանդույթներ։
Հատկացվող ֆինանսական միջոցները պետք է բացառապես ուղղվեն ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումների անցկացմանը և (կամ) դրանց մասնակցությանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…