Լրահոս 24/7
05.02.2024

Փոփոխություններ մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման կարգը հաշվարկող հանձնաժողովի գործունեության կարգում

Փոփոխություններ մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման կարգը հաշվարկող հանձնաժողովի գործունեության կարգում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»:

Փոփոխությունների մասին հաղորդագրությունը տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ըստ նոր փոփոխությունների՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝ 

  • 1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, շախմատ, աթլետիկա),
  • 2-րդ խումբ` հեռանկարային (ձյուդո, բասկետբոլ, հեծանվային սպորտ, սուսերամարտ, կարատե, ջրացատկ, գեղասահք, սամբո, վոլեյբոլ,  դահուկային սպորտ,  լող,  թաեքվոնդո,  ուշու),
  • 3-րդ խումբ` ծրագրային (հանդբոլ, սեղանի թենիս, թենիս,  գեղարվեստական մարմնամարզություն, բադմինթոն, նետաձգություն, կանոէ, խոտի հոկեյ,  առագաստանավային սպորտ, ակրոբատիկա, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, սպորտային պարեր և այլ մարզաձևեր):

3-րդ՝ ծրագրային խմբի մարզաձևերի ֆեդերացիաները մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն մարզաձևի 2024 թվականի ծրագրային փաթեթը, որը կներառի ինչպես միջոցառումների օրացուցային պլանը, այնպես էլ նախահաշիվները:

Ֆինանսական աջակցություն հատկացվում է այն ֆեդերացիաներին, որոնք միջազգային պաշտոնական միջոցառումներում (օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, շախմատային համաշխարհային օլիմպիադա, համաշխարհային ուսանողական խաղեր, պատանեկան օլիմպիական խաղեր և այլն) նվաճել են բարձր արդյունքներ, և (կամ) ապահովված են բարձր որակավորում ունեցող մարզիչներով, և (կամ) ունեն մարզաձևի զարգացման համար համապատասխան մարզաբազաներ, և (կամ) մարզական ավանդույթներ։

Հատկացվող ֆինանսական միջոցները պետք է բացառապես ուղղվեն ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումների անցկացմանը և (կամ) դրանց մասնակցությանը:

Լրահոս
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան