Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել պետական տուրք։
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,-ասաց Քերոբյանը:
Արտահանման տուրքը նախատեսվում է սահմանել դրանց շուկայական արժեքի 0.8-1 տոկոսի սահմաններում: Նախարարը հավելեց, որ Պետական տուրքի մասին օրենքով կա ֆիքսված գին, օրինակ՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամն է, ինչը մոտ 1 տոկոսն է:«Վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել: Եվ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,-նշեց Քերոբյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ձուլակտորներ ձուլվո՞ւմ են, և քանի՞ ընկերություն է ձուլակտորների արտահանմամբ զբաղվում:
Նախարարը պատասխանեց, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում: Ոսկու հանքերը արտահանում են անմշակ ոսկի:
«Դա բանկային ստանդարտի վերջնական ոսկու ձուլակտոր Հայաստանում չի դառնում դեռևս: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Եվ հավանական է, որ այդ առումով կունենանք նորություններ»,-ասաց Քերոբյանը:
Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա Հայաստանում մոտ 10 ընկերություն է զբաղվում ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով:
«Եթե կա հնարավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանում գործող ընկերությունները կարողանան միջազգային առևտրով զբաղվել, ապա մենք այդ հնարավորություն չենք փակում: Բայց միաժամանակ այս նախագծով պատշաճ կերպով հարկում ենք»,-նշեց նա:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…