Լրահոս 24/7

Մինասյանը շրջայց է կատարել «Արմավիր» ՔԿ-ում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ՝ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները:

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին:

Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։

Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել:

Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հիմնարկում գործող Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների կողմից:

Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago