Լրահոս 24/7

Վահագն Ալեքսանյանը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու հարցի մասին

Հայաստանի մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմության անունով ներկայացնելու դեմ, և այն, ինչ կատարվում է, լակմուսի թուղթ է:

Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու թեմայի առնչությամբ իր ելույթի ժամանակ:

«Ասում ենք՝ առարկան վերանվանելը «Հայաստանի պատմություն» ապազգային է: Ֆանտաստիկ է ուղղակի, ժողովո՛ւրդ ջան, Հայաստանի անունը, «Հայաստան» անունը ապազգային է:

Սա գիտե՞ք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է ՀՀ-ի հետ, ու սա լավագույն ցուցիչն է դրա, ինչի մասին արդեն ինչքան ժամանակ է՝ խոսում ենք: Սա լավագույն ցուցիչն է, որ այս մարդիկ պայքարում են ՀՀ-ի դեմ, պայքարում են նրա դեմ, որ Հայաստանը լինի պետություն: Նրանց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ, նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ-որ մի միավորի կազմում, կապ չունի, թե որ միավորն է, բայց կարևոր է, որ չլինի անկախ պետություն, որովհետև անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն, որովհետև անկախ պետության մեջ հայապահպանման համար փողեր ստանալ պետք չէ»,- ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, որ առարկան վերանվանելու դեմ պայքարն ունի շատ խոր նպատակ, այն է՝ պայքարել ՀՀ-ի դեմ:

«Մենք շատ լավ գիտենք՝ որտեղից են փչում այդ քամիները, սիրելի՛ ընկերներ, բայց ինչպես տելեգրամյան տարատեսակ պոստերով այդ կոչերը գնացին, բախվեցին չգիտեմ ինչին, հավատացե՛ք՝ սա էլ է բախվելու դրան, որովհետև ՀՀ-ն կա, ՀՀ-ն ինքնիշխան է, ու ՀՀ-ն հավերժ է: Ու այս ուղերձը կարող եք հղել աշխարհագրական բոլոր ուղղություններով՝ արևելք, արևմուտք, հարավ ու հյուսիս»,- ասաց Ալեքսանյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

10 minutes ago

ԱՄՆ-ը կդադարեցնի ATACMS-ի մատակարարումները Ուկրաինային

Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…

28 minutes ago

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…

40 minutes ago

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

1 hour ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

1 hour ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

1 hour ago