ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ծրագրերից: «ԱՄՆ-ն հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլը»,- ասել է նա:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը չի ընդունի Ուկրաինայում այլ երկրների զինված ուժերի տեղակայումը: Ըստ նրա, նման քայլը կնշանակի հակամարտության մեջ ներգրավվել, ինչին Մոսկվան կարձագանքի բոլոր հնարավոր միջոցներով:
«ԵՄ որոշ երկրների՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ծրագրերը սադրիչ քայլեր են, որոնք ուղղված են Կիևի մոտ անառողջ պատրանքներ պահպանելուն: Նման ծրագրերի մասին նույնիսկ խոսելը մենք համարում ենք բացահայտ սադրանք, որը ոչ թե նպաստում է հակամարտության կարգավորմանը, այլ ուղղված է Կիևի ղեկավարության մոտ անառողջ և վնասակար պատրանքներ պահպանելուն»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ Եվրամիությունն աստիճանաբար կորցնում է իր սկզբնական էությունը: «ԵՄ-ն մեր աչքի առաջ տնտեսական միությունից վերածվում է ռազմական կառույցի»,- ընդգծել է նա:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ խոսնակը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին՝ ասելով. «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կապերը կարող են վերսկսվել արդեն այսօր: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Ջիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքները»:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…
Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…
Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…