Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագծին։
Նա ասել է, թե ավագանու նիստերին չի մասնակցել, քանի որ բոյկոտել է.
«Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ Պարզ ասած՝ չեմ եկել, որ չմասնակցեմ ՔՊ-ի բերած նախագծերի ընդունմանը»,- ասել է նա։
Մարությանը նաև հայտարարել է, թե իրենց ընտրել են 5 տարով. «Եվ դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Դո՞ւք եք ինձ այդ մանդատը տվել, թե՞ մտածում եք՝ իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս»,- ասել է նա՝ հավելելով․
«Երևանի ավագանու աշխատանքը հասարակական հիմունքների վրա է, ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում, սա պետք է հիշել։ Կոնկրետ ես ոչ մի լումա պետությունից չեմ ստանում։ Բայց էդ չի նշանակում, որ չեմ ստանում, դրա համար չեմ գալիս նիստին։ Նիստին գալը ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10%–ն է»։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…