Լրահոս 24/7

Եթե շարունակեք անգործության տրամաբանությունը, այս պրոցեսը չի դադարի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում անդրադարձել է ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախաձեռնությանը․

«Մենք որևէ մեկին ավագանու մանդատից չենք զրկում այն պատճառով, որ նրան չենք սիրում։ Մենք որևէ մեկին չենք զրկում մանդատից այն պատճառով, որ նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։ Մենք մանդատից զրկում ենք նրանց, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Սա հստակ է»,- ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ ավագանու նիստերը բոյկոտելու մասին հայտարարություններին, Ավինյանը նշել է.

«Օրենքը հստակ է ասում՝ բոյկոտեք մինչև 50% քվեարկությունները։ Խնդրեմ՝ էն 50%–ը մասնակցեք։ Բայց բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»։Նա նաև ասել է, թե իրենք չէին կարող ձեռքերը ծալած նստել ու նայել, թե ինչ է կատարվում․

«Ձեզ թվում էր, որ պետք է ասենք՝ ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, բոյկոտեք, ու մենք էլ, սենց, ձեռքներս ծալենք ու ասենք՝ վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա։

Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ չպետք է հանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպետք է օգտվենք»։

Քաղաքապետը զգուշացրել է, որ եթե ավագանու անդամները շարունակեն անգործություն ցուցաբերել, նման նախաձեռնություններ էլի կլինեն.

«Վենդետայի տրամաբանությունը որ փորձում եք առաջ քաշել, սա մի կոնկրետ տրամաբանություն ունի՝ եթե այս շարունակական բոյկոտը անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, էս պրոցեսը ևս չի դադարելու, ժողովուրդ ջան։ Անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

35 minutes ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

4 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

4 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

5 hours ago