Լրահոս 24/7

Վրաստանում սողանքի հետևանքով կա 3 զոհ

Վրաստանի արևմտյան Իմերեթի երկրամասում սողանքը բնակելի տներ է ծածկել, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առատ տեղումների պատճառով Իմերեթիի տարածաշրջանում սողանք է տեղի ունեցել, որը ծածկել է չորս բնակելի շենք…

Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում որոնողափրկարարական միջոցառումների ընթացքում փրկարարները փրկել և անվտանգ վայր են տեղափոխել մեկ մարդու, հայտնաբերել են երեք մարդու դի», – մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հայտարարությունից։

Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբը։Փետրվարի 6-ին եղանակը կտրուկ վատացել է ամբողջ Վրաստանում։

Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago