Լրահոս 24/7

Երևանի կենտրոնում կիրակի օրերին մեքենաներն անվճար կկայանվեն

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու նախագիծը։

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ առաջարկել են՝ եթե խնդիրը դրված է բեռնաթափել քաղաքի կենտրոնն ու նվազեցնել խցանումները, ապա կիրակի օրերին երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էապես քիչ է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ այդ առաջարկը տրամաբանական է և, ընդհանուր առմամբ, համահունչ է իրենց առջև դրված նպատակների հետ․

«Կարող եմ ասել, որ մեր սպասածից նույնիսկ մի փոքր ավելի է այդ բեռնաթափումը տեղի ունեցել»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ապագայում ավել տեսանելի արդյունքներ կլինեն.

«Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ կոնկրետ արդյունք է ունեցել հենց միայն այս նախագիծը»։

Նա շեշտել է, որ ի սկզբանե հայտարարել են՝ այդ որոշումը ոչ թե հավելյալ գումարներ հավաքագրելու, այլ՝ Կենտրոնը բեռնաթափելու համար էր արված։

Ըստ այդմ, Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կիրակի օրերին կազատվեն վճարից։ Նախագիծն ընդունվեց 34 կողմ ձայնով։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

10 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

11 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

11 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

11 hours ago