Լրահոս 24/7

Ձևավորվել է քննչական խումբ զինվորի մահվան պատճառը պարզելու նպատակով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։

Ստացված հաղորդման առթիվ  նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի  1-ին մասով։

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել  է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

24 minutes ago

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…

30 minutes ago

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…

56 minutes ago

Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…

1 hour ago

«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կազանում «մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոբուսի կանգառի մի խումբ անձանց»:…

2 hours ago

Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային…

2 hours ago