Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 6-ին նոր նախագահ է ընտրել դատավոր Նավաֆ Սալամին։
Լիբանանցի դատավոր Նավաֆ Սալամն ընտրվել է 3 տարի ժամկետով։ Նա Արդարադատության միջազգային դատարանի անդամ է եղել 2018 թ․ փետրվարի 6-ից։ Մինչ այդ նա 10 տարի եղել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչը։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, որը ստեղծվել է 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին։
Դատարանը կազմված է 15 դատավորից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դատարանի նստավայրը Հաագայի Խաղաղության պալատն է։
Դատարանը միջազգային իրավունքին համապատասխան կարգավորում է պետությունների կողմից իրեն ներկայացված իրավական վեճերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքներ է տրամադրում իրավական հարցերի շուրջ, որոնք փոխանցվում են ՄԱԿ-ի համապատասխան լիազորված մարմինների և գործակալությունների կողմից:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…