ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:
Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր արժեքների վրա:
ԱԺ նախագահը նաև կարեւորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը և բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին:
Խրիստոս Սոֆիանոպուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը:
«Հունաստանը ողջունում եւ սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա եւ իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…