Ազգային ժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Հռոմի ստատուտն ուժի մեջ մտնելուն և դրա շրջանակներում ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ իրավական գործընթաց սկսելուն․
«7 օր է՝ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել, բայց 7 օր չէ, որ աշխատում ենք, այլ 2-3 ամիս մեր արդարադատության նախարարության մասնագետները, միջազգային իրավական հարցերով գրասենյակի աշխատողների հետ, պատրաստել են օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին և քրեական օրենսգրքի, քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, որ մեզ բերելու է միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ»,- ասել է նա։ Ըստ Մինասյանի՝ այդ միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջազգային գործիքակազմ ներառել օրենսդրության ու փորձի մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե անձամբ Իլհամ Ալիևի դեմ հայց ներկայացվելո՞ւ է, նախարարը պատասխանել է․ «Հենց նման միջազգային պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում են թե՛ մեր, թե՛ հետագա կառավարություններին՝ գործել հենց միջազգային սկզբունքներին համապատասխան»,– և հավելել է` եթե հայտնաբերվի, ամրագրվի մեղքի առկայությունը, կոնվենցիայի շրջանակներում կլինի նաև պատասխանատվություն։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…
Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…