Լրահոս 24/7

Տարերային աղետ Վրաստանի արևմուտքում

Վրաստանում տեղումներն առաջացրել են սողանքներ և ջրհեղեղ։ Շատ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից. տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։ Տուժել են բազմաթիվ ընտանիքներ, կան նաև զոհեր։ Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ` փետրվարի 6-ին, հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ լրջորեն տուժել են, բարձր լեռնային շրջաններում ձնահյուսի հետևանքով մահացել են մարդիկ:

Աջարիայի կառավարությունը հայտնում է երկու զոհի մասին։ Դեպքի վայրից տարհանվել է 70 ընտանիք։ 150 գյուղերում առատ ձյան տեղումների պատճառով մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ տեխնիկան ու մասնագետները չեն կարողացել հասնել նպատակակետին: Այլ բնակավայրերում սողանքի և ջրհեղեղի պատճառով հեղեղվել են փողոցներ ու տներ:

Ճանապարհներին կոլապս է առաջացել։ Տարբեր մակարդակների մի քանի մայրուղիներ պարզապես կաթվածահար են եղել։ Տուժել է երկաթուղին, չեղարկվել են ուղերթները: Ձյան և բքի պատճառով ընդհատվել է ուսումնական գործընթացը տարածաշրջանի 69 դպրոցում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

2 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

2 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

2 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

3 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

3 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

3 hours ago