Լրահոս 24/7

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել Եմենում իրենց օբյեկտներին

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիներ) օբյեկտներին։ Այդ մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah լրատվամիջոցը։

Նշվում է, որ թիրախավորվել է Սաադայի նահանգը, ինչպես նաև Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայի նահանգը։

Ըստ հաղորդագրության՝ ավելի վաղ ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածներ էին հասցրել Հոդեյդայի Ռաս Իսսայի նավահանգստին։ Պարբերականը տեղեկություններ չի հաղորդում զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն վերջիններս շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերը՝ նշելով, որ հարձակումները կդադարեն, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago