Լրահոս 24/7

ՀՀ-ն կողմ է Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերսկսմանը. պատգամավոր

Հայաստանը վերահաստատում է՝ կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը։

Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, նշում է՝ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա: Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը չգիտի, թե որքանով է իրատեսական հիմա ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը:

Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։

Թիվ 1

Recent Posts

Թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը կքրեականացվի

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում…

53 seconds ago

ԱՄՆ-ը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ

ԱՄՆ-ը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, գրում է NBC News-ը։ «Կան…

5 mins ago

Գագիկ Ղազինյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման…

19 mins ago

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ ապօրինի գույքի գործով հայցադիմում է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

29 mins ago

Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին

Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր…

39 mins ago

Պուտինն առաջարկել է քննարկել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային սուր հակամարտությունների…

45 mins ago