Լրահոս 24/7

Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության գործընթացը. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։

«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների:

Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասել է նա։

Օհանյանը նաև հավելել է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

13 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

21 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

25 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

28 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

32 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

42 mins ago