Լրահոս 24/7

Միրզոյանն ու Բորելը կքննարկեն ԵՄ-ՀՀ գործընկերության հավակնոտ օրակարգը

Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական հարցերին։ Այս մասին հաղորդում է ԵԽ մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգի հնարավորության շուրջ շարժվելու մասին․

«Կքննարկվեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև միգրացիան, շարժունակությունը և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:

Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական, ներառյալ՝ տարածաշրջանային հարցերի և արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Գործընկերության խորհուրդը կնախագահի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

8 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

11 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

12 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

12 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

12 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

12 hours ago