Լրահոս 24/7

ՀՀ-ն ու Ադրբեջանը բավական հասուն են՝ հարցերն ինքնուրույն լուծելու համար. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից, ընթացիկ բանակցային գործընթացից, խաղաղության հնարավոր պայմանագրից ու հնարավոր ելքերից։

Ամիրբեկովը, մասնավորապես, հայտարարել է.

«Հայաստանն ու Ադրբեջանը բավարար հասուն են, որպեսզի ինքնուրույն լուծեն մնացած հարցերը։ Բորելն, ըստ էության, Ադրբեջանին մեղադրել է բանակցություններից խուսափելու մեջ, ինչը կատարյալ անհեթեթություն է»։

Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ տարածքային հավակնությունների մասին մեղադրանքները «նախատեսված են որպես հնարք, որի նպատակն է շեղել ուշադրությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջներից»։ Մեկնաբանելով Բորելի խոսքերը՝ Ամիրբեկովը ասել է.

«Ադրբեջանում ոչ ոք նրա խոսքերը չի մեկնաբանել որպես ավելի հեռուն գնալու և Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն։ Այս ամենը պարզապես հնարքներ են»։

Ամիրբեկովն ասել է, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում և օրենսդրության մեջ կան ևս մի քանի նման պնդումներ:

Օրինակ, երբ Հայաստանի օրենսդիր մարմինը վավերացրեց 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրերը, որոնք խորհրդային հանրապետության սահմանները ճանաչում էին որպես նորանկախ պետությունների սահմաններ, օրենսդիրները հավելեցին այն ձևակերպումը, որ դա չի վերաբերում Ղարաբաղին:

Նմանապես, Ամիրբեկովը խոսել է մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի վերջին հայտերից, որոնք, ըստ Ամիրբեկովի, ենթադրում են Ադրբեջանի նկատմամբ հավակնություն․

«Մենք մեր բանակցությունների ժամանակ, ինչպես նաև մեկնաբանությունների ու տարբեր փոխանակումների միջոցով բազմիցս հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այս փաստերի վրա», – ասել է նա:

«Հայկական կողմն ընդունում է, որ դա փաստ է, բայց ոչինչ չի արվում։ … Երբ նրանք փորձում են խաբել, եթե կարելի է այդպես ասել, երբ փորձում են ամբողջ մեղքը և պատասխանատվությունը դնել մեր ուսերին և միևնույն ժամանակ հոգու խորքում դեռ ունեն այդ տարածքային պահանջները մեր նկատմամբ, դա չի աշխատի», – ասել է Ամիրբեկովը:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

6 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

9 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

10 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

10 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

10 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

10 hours ago