Եկամուտների հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից, հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։
Քաղաքացին սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում։
Սոցիալական ծախս կատարելիս պետք է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ (invoice)։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…
Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…
Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…