Լրահոս 24/7

Անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին

Փետրվարի 9-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենին:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և դրան համահունչ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ. ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար առկա գործիքակազմի առավելագույնս օգտագործելու կարևորությունը՝ ի շահ ԵՄ հետ ՀՀ շարունակական մերձեցման։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

12 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

36 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

51 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

1 hour ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

1 hour ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

2 hours ago